A
A
Վարչության պետը դիմում է գրել
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին դատական դեպարտամենտի կադրերի վարչության պետ Անգին Իսախանյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։
«Փաստինֆո» լրատվական գործակալությանը ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը տեղեկացրել է. «ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ստացել է Անգին Իսախանյանի աշխատանքից ազատվելու դիմումը: Դիմումին ընթացք կտրվի օրենսդրությամբ սահմանված կարգով»: