Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

էստոնացին ու ռուսը «տարան» ՀՀ Նախագահի մրցանակը

Հասարակություն
103ccd265ae6a667e711bb000f793e24

Վիկտոր Համբարձումյանի 2012թ. Միջազգային մրցանակը շնորհվել է պրոֆ. Յան Էյնաստոյին (Էստոնիա) և պրոֆ. Իգոր Նովիկովին (Ռուսաստան) 2012թ. Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հաղթողների անունները հայտարարվել են այսօր ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին Երևանում:

Վիկտոր Համբարձումյանի անվ. միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009թ։ Մրցանակը կազմում է 500 000 ԱՄՆ դոլար և տրվում է ամեն երկու տարին մեկ անգամ` սկսած 2010թ.:

Յան Էյնաստոն Տարտուի աստղադիտարանի (Էստոնիա) ավագ գիտաշխատող է: Հետազոտությունների հիմնական ուղղություններն են Գալակտիկայում աստղային բնակչությունների կառուցվածքն ու կինեմատիկան, գալակտիկաների կառուցվածքն ու էվոլյուցիան, գալակտիկաների և գալակտիկաների կույտերի մեծամասշտաբ բաշխվածությունը, թաքնված նյութը, Տիեզերքի մեծամասշտաբ
կառուցվածքի էվոլյուցիան:

Իգոր Նովիկովը 2006-ից Մոսկվայի Պ.Ն. Լեբեդևի անվ. ֆիզիկայի ինստիտուտի Տիեզերական աստղագիտության կենտրոնի տնօրենի տեղակալն է և 2005-ից Կոպենհագենի համալսարանի (Դանիա) պատվավոր պրոֆեսոր:
Հրատարակել է ավելի քան 400 գիտ. հոդվածներ և գրքեր, 12 մենագրություն, մոտ 150 հանրամատչելի հոդվածներ և 15 հանրամատչելի
գրքեր:
Այս մասին հայտնում է Հայկական աստղագիտական ընկերությունը։