Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՆ. «Զինվորի կյանքը հնարավոր չի եղել փրկել»

Հասարակություն
bfb919591b031db723b365ec7d3cb167

Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց, որ ՊՆ կենտրոնական հոսպիտալ տեղափոխված 22-ամյա Աշոտ Սարդարյանը հուլիսի 18-ին մահացել է ստամոքսի քաղցկեղից:

«Պաշտպանության Նախարարությունն ամեն ինչ արել է զինվորի կյանքը փրկելու ուղղությամբ, պարզապես հնարավոր չի եղել փրկել»,-ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ զինվորի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

«Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,-նշեց Մերի Սարգսյանը: