Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորի որդուն կալանավորվեցին

Հասարակություն
3d04420b894c583d558787f2b1fe66df

Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արամ Հովսեփյանի նախագահությամբ, դռնփակ դատական նիստով որոշեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդու` Արտակ Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել երկամսյա կալանք, ինչից հետո նրան տեղափոխեցին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Նման միջնորդությամբ դատարան էր դիմել Արմավիրի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Դալլաքյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին կեսգիշերն անց նա զենքի սպառնալիքով առեւանգել էր երկու ավտոմեքենա, նախ` «Գազ-24», ապա Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի տարածքում նաեւ «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենաները:

Մանրամասներն այստեղ