Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արմավիան» նորից պարտք ունի՞

Հասարակություն
0c7929b92599bb30f1e4a56a2af7a53f

Արդեն երկրորդ օրն է` «Արմավիա» ավիաընկերության չվերթով Մոսկվա մեկնողները նյարդայնանում են։

Չվերթը հետաձգվում է, իսկ ուղեւորներին պատճառը չի նշվում։

Ըստ մեր տեղեկությունների՝ հետաձգման պատճառը «Արմավիայի» «Զվարթնո» օդակայանին ունեցած պարտքերն են։

«Արմավիա» ընկերության լրատվական և հասարակայնության հետ բաժնի ղեկավար Նանա Ավետիսովան «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան հայտնեց.

«Այո, «Զվարթնոց» օդանավակայանը հետաձգել է «Արմավիայի» չվերթը, սակայն պարտքեր չկան, քանի որ ընկերությունը վճարումները կատարում է ըստ գրաֆիկի: «Զվարթնոց» օդանավակայանը ամեն կերպ ցանկանում է վերադարձնել հին սակագները և փորձում է պատճառներ գտնել, որոնք սակայն չկան: Հին սակագների վերադարձը կնշանակի բարձրացնել ավաիտոմսերի գները, որը սակայն «Արմավիա» ավիաընկերությունը թույլ չի տա` ուղևորների շահերից ելնելով»:
Ի դեպ, այսօր հետաձգվել է նաեւ «Արմավիայի» Երեւանից Մարսել չվերթը։