Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանական հենակետից արձակված կրակոց

Հասարակություն
c503c647bffa8675d852b843ff98f7c6

Հուլիսի 21-ին, ժամը 13.10-ին, Բերդ քաղաքում տեղակայված զորամասերից մեկի հոսպիտալից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ բեկորային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Գոռ Փ.-ն:

Պարզվել է, որ նա վնասվածքն ստացել է նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, նշված գյուղի «Զաղի ճամփի տակ» կոչվող տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս՝ Ադրբեջանի Հանրապետության հենակետից արձակված կրակոցից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն: