Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թունավորման դեպքեր

Հասարակություն
2d81bef4f976e0620b8fb7fc2125042d

Հուլիսի 23-ին, ժամը 23.40-ին տեղեկություն է ստացվել, որ թունա­վորման նշաններով Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Տերյան 77ա շենքի 26/27 բնակարանի բնակիչ` 1988 թ. ծնված Վարուժան Դավոյանը:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:


***

Վայոց ձորի մարզից հայտնել են, որ հուլիսի 22-ին, ժամը 19.30-ին դեղորայքային թունավորումով Եղեգնաձորի հիվանդանոց է տեղափոխվել Շատին գյուղի բնակչուհի` 1970 թ. ծնված Անժելա Առաքելյանը:

Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է:


Դի է հայտնաբերվել

Հուլիսի 22-ին, Ժամը 00.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լվովյան 4 շենքի 27-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին, և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները, բացելով նշված բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին հայտնաբերել են` 1939 թ. ծնված Յուրա Հակոբյանի դին:


Այրվող բնակարանից դուրս է բերվել 2 երեխա


Հուլիսի 22-ին, ժամը 12.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի 52/4 շենքի 16-րդ բնակարանում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, հրդեհաշիջման կազմակերպման բաժնի և ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկով:

Հրշեջ-փրկարարների և փրկարարների ուժերով դուռը բացվել է և բնակարանից դուրս են բերվել 2005 թ. ծնված Արսեն և 2008 թ. ծնված Արտյոմ Սարգսյանները, որոնք տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկկան կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:

Հրդեհը մարվել է ժամը 13.27-ին:

Գ· Խնկոյանին պատկանող բնակարանի (վարձակալ՝ Զոյա Կայրապետյան) խոհանոցում այրվել է էլեկտրական թեյնիկ, սեղան և հատակը` 1 քմ մակերեսով: