Պեկինը ջրասույզ է եղե՞լ (տեսանյութ)
Չդադարող անձրևները լուրջ աղետի առջև են կանգնեցրել Չինաստանին։ Վեջին 60 տարիների ամենասաստիկ ջրհեղեները, երկիրը մասմաբ ջրասույզ են արել, տեղեկացնում է «Վեստի»-ն։
Միայն Պեկինում ջրհեղեղից արդեն զոհվել է 37 մարդ։ Տարհանվել են ավելի քան 14 հազար քաղաքացիներ։ Պեկինի սահմաններից դուրս տարհանվածների թիվը անցնում է 100 հազարը։
Հորդառատ անձրևները սկսել են շաբաթ օրը՝ հուլիսի 21-ին և առ այսօր չեն դադարել։
«Անձրևն այնքան սաստիկ է, որ Չինաստանի մայրաքաղաքը բառիս բուն իմաստով սկսել է ջրասույզ լինել», գրում է աղբյուրը։
Հատկապես տուժել է Ֆանշան շրջանը, որտեղ ջրի բարձրությունը հասել է մոտ 50 սմ-ի։ Ջրի տակ են հայտնվել գլխավոր մայրուղիները, փողոցներն ու բակերը։ Կաթվածահար է եղել միջազգային օդանավակայանի աշխատանքը։ Հետաձգվել են ավելի քան 500 ավիաթռիչքներ։
Անձրևին ուղեկցում է ուժեղ քամին, որն արդեն հասցրել է փլուզել շենքերի տանիքները, պատուհանները, փողոցի կրպակները, ինչպես նաև պոկել է էլեկտրալարերը, որոնք ընկնելով ջրի մեջ էլեկտրահարել են շատ մարդկանց։
Օդերևութաբանները հուսադրող կանխատեսումներ դեռ չեն անում։ Նրանք մարդկանց զգուշության կոչ են արել։