Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարորդները գտնվել են ոչ սթափ վիճակում

Հասարակություն
2ad263a2a9fe9f5fba40c008f33bd5c9

Հուլիսի 23-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3102-311» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ:

«ԳԱԶ-3102-311»-ի վարորդը և «ՎԱԶ-2101»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վարորդները գտնվել են ոչ սթափ վիճակում: Կատարվում է քննություն:

Բախվել է կամրջի արգելապատնեշի

Հուլիսի 23-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Սևան-Ճամբարակ ճանապարհի 28-րդ կմ-ին բախվել է կամրջի արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:


Տաքսու վարորդը թմրամիջոցը նետել է պատուհանից

Հուլիսի 22-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Գյուրջյան փողոցից բերման են ենթարկել տաքսի ծառայություններից մեկի վարորդ 1972 թ. ծնված Սուրեն Ա.-ին՝ «BYD» մակնիշի տաքսի ավտոմեքենայով:

Վերջինս, ոստիկանության ծառայողներին նկատելով, ստվարաթղթե փաթեթ է նետել մեքենայի պատուհանից: Փաթեթի մեջ հայտնաբերվել է մոտ 0,001 գ դեղնականաչավուն կանեփանման զանգված, որը ոստիկանության ծառայողների կողմից ներկայացվել է բաժին:

Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:

Վրաերթ Տիգրանյան փողոցում

Հուլիսի 23-ին, ժամը 17.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ն. Տիգրանյան փողոցի թիվ 5 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 58-ամյա մի տղամարդու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Երևան-Գյումրի ճանապարհին
Հուլիսի 23-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Վոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ճանապարհի 36-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 22.10-ին, վարորդը ներկայացել է բաժին: Կատարվում է նախաքննություն:


Հյուրընկալվել և գողացել է

Ոստիկանության Գյումրիի բաժնի 2-րդ բաժանմունքի ծառայողները պարզել են, որ 1975 թ. ծնված Արմինե Մ.-ն վերջին մեկ ամսում հյուրընկալվելով երեք ծանոթների տներում՝ գողացել է կանացի կոշիկներ, թեյի սպասք, ափսեներ և բաժակներ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Արմինե Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: