Հյուսիսայինը այսուհետ՝ Ռուսական սառուցյալ օվկիանոս
Ռուսաստանը պատրաստվում է անվանափոխել Հյուսիսային Սառուցյալ Օվկիանոսը։
Ռուսաստանի մշակույթային, պատմական արժեքների փորձագիտական գնահատման և պահպանման ինստիտուտի փորձագետների կարծիքով եկել է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի անունը փոխելու ժամանակը՝ այն վերանվանելով Ռուսական Սառուցյալ օվկիանոս, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։
«Օվկիանոսի անվանափոխությունը տրամաբանական է և արդար, քանի որ Ռուսաստանը այդ օվկիանոսում կատարած գիտական բացահայտումներով առաջատար դիրքերում է։ Բացի այդ գիտական արշավախմբերի ճնշող մեծամասնությունը ռուսներինն է...»,- հայտնել է Ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Պավլյուկը։
Նրա խոսքերով՝ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի անվանափոխության համար կան նաև այլ օբյեկտիվ պատճառներ։
Ինչպես նշել է Պավլյուկը, «Օվկիանոսի ռուսական սահմանը հյուսիսում ամենաերկարն է՝ 6 մլն քառակուսի կիլոմետր, և օվկիանոսի հատակի համապատասխան հատվածը սահմանի բնական շարունակությունն է, որ սկիզբ է առնում Ռուսաստանից»։