Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՌԱՀ-ը գործ ունի անելու

Հասարակություն
c7fae2022b7491d0862059c5f12b498e

«Մեր եթերն իսկապես զարհուրելի է»,-ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Միաժամանակ նա դեմ է, որպեսզի հեռուստաեթերը մաքրվի Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակի առաջարկած մեթոդներով։

Աշոտ Մելիքյանն առաջարկում է փոխել Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքը, կոմիտեն դեռ 2000 թ-ից է ասել, որ օրենքը բազմաթիվ դրույթներով հակասում են միջազգային նորմերին։ «Անհրաժեշտ է պարտադրել ՀՌԱՀ-ին, որպեսզի կատարի իր գործառույթները եւ հետեւի, թե որքանով են հեռուստաընկերություններն իրենց գործունեությունն իրականացնում օրենսդրության եւ իրենց վերցրած լիցենզիային համապատասխան։ Եվ այդ գործունեությունը վարի ոչ թե ընտրովի, այսինքն, ինչ-որ մեկի նկատմամբ պատժամիջոցներ կիրառի, այլ շատ հավասար մոտեցում ցուցաբերի։

Ոչ թե մեկին ինչ-որ մի բան սխալ անելու համար տուգանի, իսկ մյուսին տեսնելով, որ գովազդի ծավալները խախտվում են, լռի, այլ շատ օբյեկտիվ մոտեցմամբ տեսնի, թե որքանով է նրանց գործունեությունը համապատասխանում օրենքին»,-ասում է Աշոտ Մելիքյանը։