Էրդողանը մուսուլմանական աշխարհի առաջնո՞րդ
Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը մեղադրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիպ Էրդողանին, իսլամական աշխարհի առաջնորդ դառնալու ձգտման համար։
«Էրդողանը գաղտնի ծրագիր ունի, որին հասնելու համար օգտագործում է Իսրայելը։ Նա մտածում է որ իսլամական աշխարհի առաջնորդ դառնալու կարևորագույն քայլը Իսրայելի վրա հարձակվելն է»,- ասել է Լիբերմանը, թուրքական «Ջումհուրիեթ» թերթին այսօր տված հարցազրույցի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «Նովոստի»-ն։
Իսրայելական ԱԳՆ-ի ղեկավարը նաև նշել է, որ Անկարայի ու Թել-Ավիվի միջև ոչ մի դիվանագիտական և քաղաքական հարց չի կարող կարգավորվել, քանի նրա ղեկավարը Ահմեդ Դավութօղլուն է։
Մինչև 2010 թվականը այս երկու պետությունները բավական ջերմ հարաբերություններ են ունեցել։ Սակայն Գազայի հատվածում իսրայելական հատուկ ջոկատայինների կողմից անցկացված ծովային ռազմական գործողություններից մեկի ժամանակ սպանվել են 9 թուրքեր, որն էլ երկկողմ սրման պատճառ է հանդիսացել։
Լիբերմանի կարծիքով Անկարայի և Թել-Ավիվի հարաբերությունների կարգավորումը կախված է միայն Թուրքիայից, որի վարչապետը սակայն «չի դադարում ագրեսիվ հայտարարություններ տարածելը»։