Գագիկ Ծառուկյանը հավատում է
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել 25 հայ մարզիկներին, որոնք կմասնակցեն հուլիսի 27-ին մեկնարկող Լոնդոն Օլիմպիական խաղերին:
«Հարգելի օլիմպիականներ , մարզիչներ , մասնագետներ : Մեկնարկում են Լոնդոնի օլիմպիական խաղերը : Բազում մասնակիցների հետ , մրցասպարեզներում նաև դուք պետք է ցույց տաք ձեր հմտությունները : Հուսով եմ , որ դուք կդրսևորեք անկոտրում կամք , հաղթանակի ձգտում և աչքի կընկնեք բարձր արդյունքներով , քանզի ինքներդ եք գիտակցում հաջողության կարևորությունը :
Սիրելի մարզիկներ , ձեր մրցելույթներին ուշադրությամբ կհետևեն Հայաստանում և սփյուռքում : Ուզում եմ հավատալ , որ հուսախաբ չեք անի , բարձր կպահեք Հայաստանի Զինանշանի , Օրհներգի և Դրոշի պատիվը : Դուք պետք է առաջնորդվեք օլիմպիական վեհ գաղափարներով , արդարացի խաղի սկզբունքներով , առանձնանաք օրինակելի վարքագծով և պահվածքով :
Նախորդ տարների ընթացքում բազմիցս խոստացել եք , որ համաշխարհային այդ գլխավոր մարզահանդեսում հավուր պատշաճի եք ներկայանալու և ձեր աժանի տեղն եք նվաճելու օլիմպիական պատվանդանի վրա : Կոչ եմ անում , արժանապատվորեն կատարեք ձեր առաքելությունը , գործի վերածեք ձեր խոստումները , որպեսզի զուր չանցնի մարզումներում թափած ձեր քրտինքը : Միլիոնավոր հայեր հույսերով ու հավատով սպասում են ձեր հաղթանակներին : Արդարացրեք սպասելիքները : Հաջողություն և հաղթանակ եմ մաղթում ձեզ»:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը: