Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆիլմ ցմահների մասին (տեսանյութ)

Հասարակություն
abbdd5b224cc35a9d4962ee0b6c18b25

2.5 միլիոնանոց բնակչություն ունեցող Հայաստանում կա 105 ցմահ ազատազրկված:

Նրանց վիճակն էլ ավելի են բարդացել օրենսդրությունը ճիշտ չկիրառվելու արդյուքնում: 2003թ. Ռոբերտ Քոչարյանը հրամանագրով 42 մահապատժի դատապարտված անձանց ներում շնորհեց` պատիժը փոխարինելով ցմահ ազատազրկմամբ:

«Այն, որ նախագահը կարող էր ներում շնորհել դա նորմալ է, բայց որ նախագահը կարող է պատժատեսակ նշանակել` սահմանելով պատիժ, դա արդեն կոպիտ խախտում է, դա միայն դատարանի բացառիկ իրավասությունն է»,-ասաց

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պաշտպան, Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը։
Ըստ իրավապաշտպանների մեր դատական համակարգում հաշվի չեն առնվում արարքի ծանրության աստիճանը, սպանությունների քանակն ու տեսակը։
«Կա անհամաչափություն, այնտեղ կան առաջին անգամ, մի հոգու սպանությամբ դատապարտված անձինք և կան բազմաթիվ դատապարտությամբ մի քանի հոգու սպասնության համար դատապարտված անձինք և որևէ տարբերակում չկա»,-նշեց փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Միջոցառման կազմակերպիչներին մտահոգում է այն փաստը, որ ցմահ ազատազրկվածների գործերը չեն վերանայվում՝ նրանց բողքներն անտեսվում են:

«Վերանայումները տեղի են ունեցել զուտ ֆորմալ, սակայն և պատժաչափերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»,-նկատեց ցմահ դատապարտվածների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամ Զարուհի Մեջլումյանը։

Ցմահ դատապարտվածների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունն այսօր իր մտահոգությունները կիսեց կինոգործիչների հետ` ակնկալելով նրանց աջակցությունը. «Մենք կարող ենք հավանաբար միջնորդել, որպեսզի վերստին ուսումնասիրվեն այս և համանման գործեր»:

Նախաձեռնության անդամները մտադիր են ցմահ ազատազրկվածների մասին ֆիլմ նկարահանել, իսկ Կինոգործիչների միությունը պատրաստ է աջակցել, սակայն.

«Դրա համար պետք են և միջոցներ, և սցենարիստ, և ռեժիսոր, և ընդհանրապես թույլտվություն նկարելու այդ ամեն ինչը»,-ասաց կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանց:

Ցմահ դատապարտվածների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունը սեպտեմբերին միջազգային գիտաժողով է նախատեսում` եվրոպական երկրների փորձը այս ասպարեզում յուրացնելու համար: