A
A
Ասադի փեսային սպանողը կալանավորվել է
Կալանավորվել է հուլիսի 18-ին Սիրիայի անվտագության ծառայության շենքում ռումբ պայթեցրած ահաբեկիչը, հաղորդել է Reuters գործակալությունը։
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, ահաբեկիչն աշխատել է Դամասկոսում, Պետանվտանգության ծառայության շենքում։
Հիշեցնենք, որ Դամասկոսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեցին Սիրիայի Պաշտպանության նախարար Դաուդ Ռաջհան, նրա տեղակալ Ասեֆ Շավկաթը, որը Բաշար Ասադի փեսան էր և երկու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Կալանավորված ահաբեկչի մասին այլ տվյալներ չի հաղորդվում։