Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր ահաբեկչություն ԱՄՆ-ու՞մ

Հասարակություն
47026683635e62717c6bd54b2e00a0bd

Իրաքյան թեվի «Ալ-Քաիդա»-ի ղեկավար Աբու Բակր ալ-Բաղդադին հայտարարել է, որ շարժման մարտիկները կազմակերպում են նոր ահաբեկչություն, որը «կխոցի ԱՄՆ-ի հենց սիրտը»։

Ահաբեկչական ցանցը տարածել է մի ձայնագրություն,որի մասին այսօր տեղեկացրել է NBC  հեռուստաընկերությունը ալ-Բաղդադին հայտնում է, թե իբր ահաբեկիչները արդեն  Ամերիկայի ճանապարհին են։

«Մոջահեթները արդեն շարժվում են ձեր բանակի հետքերով։ Նրանք երդվել են պատժել ձեզ ավելի դաժան ձևով, քան արեց Ուսաման»,- ասվում է ձայնագրության մեջ։

«Մոտ ժամանակներս դուք կտեսնեք նրանց՝ ձեր երկրի հենց սրտում, քանի որ մեր պատերազմը ձեր դեմ արդեն սկսվել է»,- ասել է ահաբեկիչը։

ԱՄՆ հատուկ ծառայությունները հավաստիացնում են, որ Նյու-Յորքը, որտեղ սեպտեմբերի 11-ից հետո կանխվել է տասնյակ ահաբեկչություններ, չի հանդիսանում ահաբեկիչների թիրախը։ Ծառայության ներկայացուցիչների խոսքերով քաղաքին ներկայումս ոչինչ չի սպառնում։

Ծառայության գործակալները նաև նշում են, որ նման սպառնալիքներ ահաբեկիչները շատ հաճախ են կատարում, որոնց մեծ մասը պարզվում է բլեֆ է, տեղեկացնում է «Lenta.ru»-ն։