A
A
Մուտքի վիզա կստանան անցակետում
Կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել իր՝ 2007 թ. հոկտեմբերի 4-ի թիվ 1268-Ն և 2008 թ. ապրիլի 4-ի թիվ 329-Ն որոշումներում։
Կառավարությունը հնարավորություն է տվել ազգությամբ հայ այն պետությունների քաղաքացիներին, ովքեր Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում և միայն հրավերի հիման վրա, ՀՀ մուտքի վիզա ստանալ ՀՀ սահմանային անցման կետերում։