Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դժվար ապրուստ»-ը դուրս է բերում փողոց

Հասարակություն
a7aec5f5ee87f90aa4971b788a0a8d81

Հուլիսի 27-ին՝ ժամը 19:30-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է ակցիա։

««Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը, հետամուտ լինելով կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելման և գենդերային հավասարության ջատագովման իր առաքելությանը, իր խորին դժգոհությունն է արտահայտում հայկական հեռուստատեսություններով հեռարձակվող հեռուստասերիալների սյուժեի և բովանդակության նկատմամբ:
Այսօրվա հեռուստասերիալներում կանանց հանդեպ բռնության տարատեսակ դրսևորումները, սեքսիստական արտահայտությունները, կանանց շարունական լացն ու ընկճվածությունը, ինչպես նաև այն կերպարները, որոնցով կանայք ներկայանում են, մտահոգվելու լուրջ տեղիք են տալիս:

Հաշվի առնելով այն փաստը, որ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դժվար ապրուստ» հեռուստասերիալը Հայաստանի 4 և ավելի բարձր հեռուստահաղորդումների ցուցակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը և ամենառեյտինգայինն է, մեր կազմակերպությունը որոշել է գենդերային տեսանկյունից անդրադարձ կատարել հենց այդ սերիալի բովանդակությանը»,- ասված է հայտարարությա մեջ: