Սիրիահայեր. «Քաղաքականության մեջ չենք մտնում» (տեսանյութ)
Բանաստեղծը, դեղագետը, ոսկերիչը եւ ռեստորանատերը այսօր հանդիպեցին հայ լրագրողներին։ Նրանք Հայաստան են եկել Սիրիայի Հալեպ քաղաքից
Բանաստեղծն ու ոսկերիչը արդեն Հայաստանի քաղաքացի են։
Ռեստորանատեր Վազգեն Մեսրոպյանը դժգոհում է՝ դժվար է Հայաստանի վիզա ձեռք բերելը սահմանի վրա
Մեսրոպյանն անհանգիստ է նաեւ այն առումով, որ Հայաստանը շատ է ձգձգում սփյուռքահայերին քաղաքացիություն տալու գործընթացը. «Չորսից վեց ամիս է տեւում»։
Փափագում են նաեւ, որ հայկական ավիափոխադրող ընկերությունը իջեցնի Հալեպ-Երեւան չվերթի տոմսերի գները։ Ակնկալում են, որ տոմսերի գները կիջեցվեն։ Ի դեպ, սիրիահայերը ոչ մի ցանկություն չունեն պատասխանելու, թե ինչ է տեղի ունենում իրենց երկրում՝ պատճառաբանելով,որ «քաղաքականության մեջ չեն մտնում»։
Ի դեպ, այսօր կաեռավարությունը հնարավորություն է տվել սիրիահայերին ՀՀ մուտքի վիզա ստանալ ՀՀ սահմանային անցման կետերում, իսկ առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ երկրի ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում։