Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թղթադրամ՝ առաջին տիկնոջ պատկերով

Հասարակություն
6735e497c3f7f29f4e64e95bd879fc5d

Արգենտինան նոր թղթադրամ է թողարկել նախկին նախագահ, Խուան Պերոնի կնոջ՝ Էվիտա Պերոնի պատկերով։

Առաջին տինոջ նկարը պատկերվել է 100 պեսսոյի վրա, որը պաշտոնապես ներկայացրել է Արգենտինայի նախագահ՝ Քրիստինա Կիրշները, գրում է The Telegraph-ը։

Էվիտան, որպես առաջին տիկին, առաջինն է, ում նկարը պատկերվում է փողի վրա։

Ներկայացնելով դրամական արժույթը Կիշները ընդգծել է, որ Էվիտա Պերոնը սուրբ չէ, «բայց ժողովրդի ծոցից դուրս եկած համեստ կինը ձգտել է հասարակությանը ավելի արդարացի դարձնել»։

Այսօր՝ հուլիսի 26-ին, լրանում է Էվիտա Պերոնի մահվան 60 տարին։
Նա աշխատել է որպես մոդել, ինչպես նաև ռադիոյի հաղորդավարուհի և նկարվել է կինոյում։ 1940 թ.-ն ծանոթացել է գնդապետ Խուան Պերոնի հետ, որից հետո նրա կարիերան կտրուկ վերելք է ապրել։ 1945-ին Էվան ամուսնացել է գնդապետի հետ։ Մեկ տարի անց նախագահական ընտրություններում Պերոնը հաղթանակ է տարել՝ Էվային դարձնելով առաջին տիկին և ամենամտերիմ խորհրդական։ ։

Էվիտա Պերոնը սեր է վայելել հասարակության շրջանում՝ սոցիալական և բարեգործական ազնիվ գործունեության համար։

1952 թ.-ին Արգենտինայի առաջին տիկինը մահացել է արգանդի քաղցկեղից։