Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատրիարքին դիմավորել է մերկ ֆեմինիստուհին

Հասարակություն
4e867dd6e3cb17df5c0ed895a709ed78

Մոսկվայի և Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլը այսօր՝ հուլիսի 26-ին եռօրյա այցով մեկնել է Կիև։

Ռուս հոգևորականին օդանավակայանում, սակայն, դիմավորել են ոչ միայն համապատասխան հոգևոր դասի պաշտոնյաները, այլև ազգայնամոլներից, այլախոհներից և այլընտրանքային կրոնական մի շարք կազմակերպությունների անդամներից կազմված ցուցարարների մի մեծ խումբ։ Տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Այն պահին, երբ օդանավակայանումՊատրիարք Կիրիլը մոտենալիս է եղել ռուս-ուկրաինական լրատվամիջոցներին, ինչ որ տեղից մի լրագրողուհի վազելով մոտեցել է նրան։ Վազքի ժամանակ գոռալով «Kill Kirill» և «Изыди вон!» լրագրողուհին վրայից հանել է սև վերնաշապիկը և մերկացնելով կուրծքը, ընդհուպ մոտեցել է Համայն Ռուսիո պատրիարքին։

Ավելի ուշ պարզվել է , մերկ կինը՝ Հաննա Ալեքսանդրովնան ֆեմինիստկան շարժման անդամ է և պաշտոնապես հավատարմագրված լրագրող է Խարկովի «Վեստի» - լրատվական գործակալությունում։


«Ցուցարարներն այս կերպ իրենց դժգոհություն են հայտնում Ուկրաինայի նախագահից, ըստ իրենց՝ « ստրկամիտ վարքագծի համար, որը նա տածում է Ռուսաստանի հանդեպ»։