A
A
Շունը պատվոգիր էր ստացել (տեսանյութ)
Շները ևս կարողանում են խոսել: «Մի անգամ նույնիսկ մամա ասաց»,-նշում է գերմանական շմիդտ ցեղատեսակին պատկանող շան՝ Շարիկի տեր Նազիկ Մխիթարյանը: Սակայն շան «շատախոսելը» չէ, որ գրավել է անցյալ տարի անցկացված շների ցուցահանդեսին հետևող հանձնաժողովի անդամներին: Նա Հայաստանում այլևս միակն է, որ գրավել է առաջին տեղը` համարվելով «լավագույն երիտասարդ:
Շարիկին Մխիթարյանների ընտանիքը ձեռք է բերել Խարկովի շնաբուծարանից: Համացանցով տեսել են նրան, սիրել ու սրտատրոփ սպասել ինքնաթիռով նրա գալուն: Լավագույն երիտասարդ Շարիկը նույնիսկ միջազգային անձնագիր ունի, որտեղ գրված են նրա բոլոր տվյալները: Իր անձնական բժիշկն ունի, որ պարբերաբար զանգահարում է Մխիթարյաններին` հետաքրքրվելով նրա վիճակով, վերահսկում նրա ճաշացանկը: