A
A
Գարիբալդիին կհանեն շիրիմից
Իտալիայի ժողովրդական հերոս, գեներալ, իտալական ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Ջուզեպպե Գարիբալդիի մասունքները արտաշիրիմման կենթարկեն: Նման որոշում են ընդունել Գարիբալդիի ժառանգները և Իտալիայի իշխանությունները:
Գարիբալդիի ծոռնուհին լուրջ կասկածներ ունի, թե Կապռեռա կղզում ամփոփված են հենց իր պապի մասունքները:
«Մենք պետք է դադարենք խաբել զբոսաշրջիկներին»,- ասել է նա:
Ինքը՝ Գարիբալդին, ցանկացել էր, որ իրեն մահից հետո դիակիզեն: Նա մահացել է 1882թ. հունիսի 2-ին։
Հաղորդում է «Եվրանյուզը»։