Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետն այցելել է Մալաթիա

Հասարակություն
4b89adfcd92d795333cc3ed9b20ff041

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարավետ ու խաղային ատրակցիոններով կահավորված մի շարք բակեր:

Քաղաքապետը շրջել է բակերում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ:

Միքայելյան 70, 74 և 76 շենքերի բնակիչների հավաստմամբ համալիր բարեկարգված բակը անխնամ է եղել խորհրդային տարիներից սկսած: Բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալապատվել են ճեմուղիները, տեղադրվել են նստարաններ, զրուցարաններ, փոքրիկների համար հարմարավետ ժամանակակից խաղային ատրակցիոններ:

Ըստ քաղաքապետարանի մամլո ծառայության՝ Ա 1 թաղամասի Շերամի 53 շենքի բակի բնակիչները ևս իրենց գոհունակությունն են հայտնել Տարոն Մարգարյանին` ընդգծելով, որ երկար տարիներ են սպասել իրենց երեխաների համար խաղահրապարակ ու միաժամանակ հանգստի գոտի ունենալուն և այսօր այդ երազանքն իրականություն է դարձել: Երևանի քաղաքապետն էլ իր հերթին բնակիչներին առաջարկել է մասնակից դառնալ Երևանի բարեկարգմանն ու գեղեցկացմանն ուղղված քաղաքապետարանի նախաձեռնություններին.

Անդրանիկի 45 շենքի բակում խաղահրապարակի բացմանը հաջորդել է նաև Արցախյան ազատամարտում այդ թաղամասից զոհված 21 ազամարտիկներին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացումը, որի պատիվը վերապահվել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին: