Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպե՞ս է դասավանդում «Հայոց եկեղեցու պատմություն»-ը

Հասարակություն
a56731a6c070c285a8900b706ca67d75

Հուլիսի 31-ին Երեւանում կկայանա «Կրոնական կրթության խնդիրները Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում» ուսումնասիրությանը նվիրված քննարկում։

Ուսումնասիրության նպատակը Հայաստանի Հանրապետության դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման մոնիթորինգի իրականացումն է, որի համար ուսումնասիրվել է կրոնի և հավատքի ուսուցման ներպետական օրենսդրական բազան, դասագրքերի բովանդակությունը, դասավանդման մեթոդաբանությունը:

Ըստ հեղինակների՝ լայնորեն օգտագործվել է միջազգային իրավական փաստաթղթերը և հատկապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները: Եղել են այցելություններ դպրոցներ և վերցվել հարցազրույցներ ուսուցիչներից, դպրոցների տնօրեններից, կրթության պատասխանատուներից: Այդ ամենը վերլուծվել է սույն փաստաթղթում:

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի միջգերատեսչական հանձնախումբը մշակել է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» նախագիծ, որտեղ որպես նպատակ նշված է. «Կրոնի և հավատքի վերաբերյալ դպրոցական ուսուցման ծրագրերի վերանայումը դպրոցներում` Կրոնների և հավատքների դպրոցական ուսուցման Թոլեդոյի ուղղորդող սկզբունքներին համապատասխան»:

Թոլեդոյի ուղեցույցում ԵԽ անդամ պետություններին հանձնարարվում է, տարածել այդ փաստաթուղթը, ինչպես նաև դպրոցներում իրականացնել մոնիթորինգ՝ պարզելու համար, թե որքան է համապատասխանում ուսուցումը, անկողմնակալության և իրավունքների ապահովման մասին պետության, պարտավորություններին:

Սա նման առաջին մոնիթորինգի արդյունքներն են: Գրքի հեղինակներն են` Ստեփան Դանիելյանը, Արա Ղազարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Արթուր Ավթանդիլյանը:

Հետազոտությունը պատրաստել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը, ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակում: