A
A
«Արմավիան» սպասում է կառավարական աջակցությանը
«Արմավիան» պատրաստ է շարունակել Սիրիայի ուղղությամբ թռիչքները՝ «դուրս հանելու համար մեր այն հայրենակիցներից, ովքեր ցանկանում են լքել տարածաշրջանը՝ չնայած նշված ուղղությամբ թռիչքներից հրաժարվելու վերաբերյալ միջազգային խորհրդատվություններին ու ռիսկերին»
Մամլո հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ «Արմավիան» լրացուցիչ չվերթներ կբացի դեպի Սիրիա ՀՀ կառավարության համապատասխան աջակցությամբ:
«Արմավիա ավիաընկերությունը, որպես ազգային փոխադրող, կարեւորում է համարում արտասահմանում գտնվող քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելը եւ ՀՀ կառավարության հետ համագործակցության փորձ ունի լիբանանյան հակամարտության ժամանակ այնտեղի հայերին փոխադրելու հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ։: