Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինն կունենա «Երազանք» (տեսանյութ)

Հասարակություն
a35c88ecd383b60a3ed8f3cb2d1e858e

Ակիտա-ինու ցեղատեսակի շունը, որին ճապոնական Ակիտա նահագի իշխանությունները մտադիր են նվիրել ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինին, այսօր ուղարկվել է Ռուսաստան «Աէրոֆլոտ»-ի չվերթով, տեղեկացնում է РИА «Новости» -ն։

Երեք ամսական շունը, որին կնքել են Յումեն անունով, ինչը թարգմանաբար նշանակում է երազան», Մոսկվա կհասնի այսօր երեկոյան։

Ակիտա նահանգի պաշտոնական կայքում Յումեին նվիրված հատուկ էջ կա, որտեղ նշված է, որ շան անունը ընտրել է անձամբ ՌԴ նախագահը։

Շանը իր նոր տերերին է հանձնվելու կիրակի օրը՝ անհրաժեշտ բժշկական զննումից հետո։

Այս ցեղատեսակի շունը շատերին հայտնի է «Խատիկո. ամենահավատարիմ շունը» ֆիլմից, որը նկարել է ռեժիսոր Հելստրյոմ Լասսեն։

Դրամատիկ ֆիլմի հերոս Խատիկոն անտեղյակ, որ տերը մահացել է , 10-ը երկար ու ձիգ տարիներ նույն տեղում սպասում է նրան, նույն տեղում էլ մահանում է՝ տիրոջը տեսնելու հույսը աչքերում։ Տիրոջ դերը մարմնավորել է հոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրը։