Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շինտեխնիկան կրկին ԱՕԿՍ-ի մոտ

Հասարակություն
0559585fe6e6f10d1209baf6915615c9

Այսօր անտեսվեց Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Շինտեխնիկան կրկին մտավ Աբովյան փողոցում գտնվող Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի եւ համագործակցության հայկական ընկերության՝   ԱՕԿՍ-ի շենքի ետնամաս՝ շինարարությունը շարունակելու:

«Տեսա, որ ավտոկռունկը ավազ է տեղափոխում դեպի շինհրապարակ, երբ որ աշխղեկին հարցրեցի, ասացի, որ ձեզ կարգադրված է , որ շինարարություն չպետք է լինի, ասաց, մենք շինարարություն չենք անում։ Մենք կոյուղի ենք պատրաստում»,- ասաց Աբովյան 3 շենքի բնակիչ Աշոտ Բաբայանը։

Դատարանը երկու օր առաջ բավարարել էր 7 հայցվորների միջնորդությունը; Հրապարակված որոշման համաձայն՝ այս տարածքում շինարարությունը կասեցվել է մինչև դատական լսումները սկսվելը:

«Ուզում են գաղտագողի ինչ-որ աշխատանքներ կատարել, կարող է մենք քնած լինենք, աշխատանքները կշարունակեն»,- տարակուսում է Աշոտ Բաբայանը։
«Մեր Քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանի կարծիքով էլ դատարանը պետք է հետեւողական լինի իր որոշման կատարման հարցում.«Երեւի պլոմբեն կռունկը, որ հետագայում շահագործում չլինի»։

Ծավալվող շինրարարական աշխատանքները Աբովյան փողոցի շենքերից գտնվում են 1 մետր հեռավորության վրա։

Ըստ նախագծի՝ տարածքում պետք է կառուցվի բարձրահարկ հյուրանոցային համալիր՝իր զբոսայգիով եւ կայանատեղիով։