Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջուրն ուղղակի «քրքրել» էր թուջե փականը

Հասարակություն

Չդիմանալով հիդրավլիկ ճնշմանը՝ բացվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարի «կարը» և ջրի արտահոսք առաջացրել: Ինչպես տեղեկացրեց ընկերության «Արևմուտք» շահագործման տնօրինության «Մաշտոց» տեղամասի ջրամատակարարման ինժեներ Մյասնիկ Մելքոնյանը, դրանից բացի, ջուրն ուղղակի «քրքրել» էր թուջե փականը և կար վտանգ, որ ստեղծված իրավիճակը կարող է ջրատարի խոշոր վթարի հանգեցնել:

Այդ իսկ պատճառով որոշվել էր հուլիսի 27-ին կանգնեցնել «Ապարան-Երևանը» և ձեռնամուխ լինել վերանորոգման աշխատանքերին:

Ի դեպ, ընդամենը մոտ չորս ամիս առաջ ջրատարի վրա, Կարմիր Խաչի հիվանդանոցի հարևանությամբ, վերակառուցումից հետո, տեղադրվել է նոր փական։

Ըստ վթարային բրիգադի մասնագետների հավաստիացումների, արդեն հուլիսի 28-ի առավոտյան նախատեսվում է վերսկսել Դավթաշեն գյուղի, Մելքումով, Մազմանյան, Շիրազ, Բեկնազարյան փողոցների, Բաշինջաղյան, Ֆուչիկ, Մարգարյան փողոցների ու նրբանցքների, ՙՀանրապետական՚ հիվանդանոցի, ՙՄաշկավեներոլոգիական՚ դիսպանսերի, ՙՄալայանի անվան ակնաբուժական՚ կենտրոնի և հարակից տարածքների ջրամատակարարումը: