Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարների «աչքի տակ» մուրում են

Հասարակություն
c85b7a4d683bf3e073037d1d77af1691

Կառավարության երրորդ շենքի հարակից այգին դարձել է անօթեւանների կացարան։

76 ամյա Ռոզա տատիկը չի հիշում, թե քանի տարի է ապրում բաց երկնքի տակ։
Նա այստեղ արդեն որոշակի կեցության որոշակի հարմարություններ է ստեղծել։


«Ամեն ինչ էլ ունեցել ենք, զուրկ չենք եղել»,-ասում է նա։

Մշտական բնակության վայր չունենալու պատճառով զրկվել է թոշակից։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության շենքի մուտքի մոտ ապրող լինը բազմաթիվ դիմումներ է գրել, բայց ապարդյուն։


Ներկայումս, ինչպես այգու մնացյալ անօթեւանները, գոյությունը պահում է մուրացկանությամբ։

Ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա նույն այգում շների հետ միասին հաստատվել է մեկ ուրիշ անօթեւան,որը սոցիալապես վատ պայմանների պատճառով դառնացել է բոլոր մարդկանց վրա։

Այգում ապրող թափառաշրջիկները հույս չունեն, որ այս ռեպորտաժից հետո էլ կնկատեն իրենց իրենցից ոչ շատ հեռու աշխատող բարձրաստիճան պաշտոնյանները։