«Արի տուն», որ խաբենք
Քարոլին Բաղումյանը ամերիկահայ է: Նա վաղուց երազում էր հաստատվել Հայաստանում: 2004թ. համացանցի միջոցով նա բնակարան է վարձել եւ ժամանել Երեւան: Բանալին փոխանցել է տունը «նայող» կինը` Նունուֆար Հովհաննիսյանը: Վերջինս ասել է, որ զբաղվում է շինարարությամբ, ունի լուրջ կապեր եւ կարող է Քարոլինին օգնել իրագործելու երազանքը՝ Հայաստանում մշտապես բնակություն հաստատելու հարցում:
«Նունուֆար Հովհաննիսյանի հետ պայմանավորվեցինք, որ իմ միջոցներով պետք է գնի հողամաս եւ դրա վրա կառուցի առանձնատուն: Նրան փոխանցեցի համապատասխան ձեւի եւ բովանդակության լիազորագրեր, որ իմ փոխարեն կատարեր գործարքներ: Ընդհանուր վերցրեած՝ բանկային փոխանցումներով եւ կանխիկ Նունուֆարին տվել եմ 539 հազար ԱՄՆ դոլար (բոլոր փաստաթղթերը կան, եւ նա չի հերքում, որ այդքան գումար է ստացել)»,- պատմում է Քարոլին Բաղումյանը:
2005թ. Նորքի 13 փողոցի 80/1 հասցեում «շինարար» Նունուֆար Հովհաննիսյանը 45 հազար դոլարով 550 քմ հողամաս է գնել (ավելի ուշ պարզվել է, որ հողամասի իրական գինը 38 հազար է եղել - հեղ.) եւ սկսել առանձնատան շինարարությունը: Տարիներ շարունակ նա Քարոլինից գումարներ է պահանջել առանձնատունը վերջնական տեսքի բերելու համար, բայց շինարարությունն այդպես էլ չի ավարտվել: Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վարչության պետի գրության համաձայն՝ տեղատեսությամբ պարզվել է, որ կիսակառույցում առկա են նախագծային շեղումներ: Իսկ շենքը, ըստ 2010թ. դեկտեմբերին կատարված գնահատման, արժե 114 մլն դրամ, այսինք՝ մոտ 200 հազար ԱՄՆ դոլարով պակաս գումար է ներդրվել դրա վրա, քան Քարոլինը հատկացրել է Նունուֆար Հովհաննիսյանին:
Մանրամասներն այստեղ