Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենան հայտնվել է Մարմարիկում

Հասարակություն
138a02fcbee18d9689f312a481a32d90

Հուլիսի 30-ին, ժամը 22.33-ին Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ճամփեզրի ջրատար առուն, և ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ա. Կարապետյանին պատկանող «Ֆոլքսվագեն» մակնիշի 13 ՕԼ 103 պ/հ ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևկելի հատվածից և մասամբ հայտնվել Մարամարիկ գետում։

Տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարների օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված:

Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։