Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազալցակայանում մեքենա է այրվել

Հասարակություն
1e4afe0e729e74a2235d208ab0f4bf99

ԱԻՆ ամփոփագրից

Հուլիսի 30-ին, Ժամը 15.07-ին ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի և Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի միջանկյալ տարածքում գտնվող գազալցակայանում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկներով: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
«Սամսոն Սամսոնյան» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տարածքում այրվել է Ս. Հովհաննիս¬յա¬նին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի 30 SO 246 պ/հ-ի ավտոմեքենայի շարժիչի հատ¬վածը:

Դեղորայքային թունավորում

Հուլիսի 30-ին դեղորայքային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Շարուրի 26 շենքի 43-րդ բնակարանի բնա¬կչուհի` 1992 թ. ծնված Վալենտինա Չուպախինան:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

Հրդեհ տանիքում

Հուլիսի 30-ին, ժամը 16.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գայի 27 շենքի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ավ¬տո¬¬սանդուղք, ՃԿԿ արտակարգ իրավիճակների արձագանքման և օեպարտիվ խմբերը` պարամեդիկներով։ Քիչ անց օգնության կանչով դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.21-ին, մարվել՝ 17.28-ին:
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը` 50 քմ և կենցաղային իրեր` 10 քմ մակերեսով:

Այրվել է անասնակեր

Հուլիսի 30-ին, ժամը 18.50-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գորավան գյուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.10-ին, մարվել` 19.46-ին:
Լ. Կարապետյանին պատկանող անասնագոմի տանիքում այրվել է 125 հակ կուտակված անասնակեր: