Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

29 լրագրող սպանվել է

Հասարակություն
e08929bb8a02e897f82eb7240fa47e7b

2012թ. ընթացքում աշխարհում սպանվել է 29 լրագրող: Այս մասին հայտնում է «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունն՝ ընդգծելով, որ սրանք այն լրագրողներն են, ովքեր սպանվել են իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու հետևանքով, և ոչ թե ուրիշ պատճառներով:

Այս տարի ամենից մեծ թվով՝ 6 լրագրող սպանվել է Սոմալիում: Հաջորդում են Մեքսիկան (5 լրագրող), Սիրիան (4 լրագրող), Բրազիլիան (2 լրագրող), Բանգլադեշը (2 լրագրող) և Հնդկաստանը (2 լրագրող): Մասնագիտական պատկանությունները կատարելու համար այս տարի իր կյանքով է վճարել 1-ական լրագրող Ինդոնեզիայում, Իրաքում, Լիբանանում, Նիգերիայում, Պակիստանում, Ֆիլիպիններում և Թայլանդում:

Այս տարի ևս 27 հոգի սպանվել է սոցիալական ցանցերում ակտիվ գործելու և իր տեսած իրադարձությունները հաղորդելու համար: Այդ ակտիվիստներից 26-ը սպանվել է Սիրիայում, 1-ը՝ Բահրեյնում:
2012թ. աշխարհում բանտարկված է մնում 162 լրագրող: Բանտարկված լրագրողներն ամենից մեծ թիվ են կազմում Էրիթրեայում (31 լրագրող), որին այս ցուցանիշով հաջորդում են Չինաստանը (30 լրագրող), Իրանը (30 լրագրող), Սիրիան (13 լրագրող), Ուզբեկստանը (10 լրագրող), Եթովպիան (7 լրագրող), Թուրքիան (6 լրագրող), Ադրբեջանը (5 լրագրող), Վիետնամը (5 լրագրող) և Բիրման (4 լրագրող):

Մանրամասներն այստեղ