Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թումանյանին «չեն այցելում»

Հասարակություն
1993d6c0980514bb36fcfc399e37b689

Ամռան ամիսներին Լոռու մարզի տեսարժան վայրերը, պատմամշակութային հուշարձանները, նաեւ տեղի թանգարաններն այցելուների պակաս չեն ունենում, որովհետեւ ամռանն այստեղ նաեւ բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս:

Այս առումով, սակայն, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը բացառություն է, որովհետեւ այցելուների հոսքն այստեղ պասսիվ է, անգամ զբոսաշրջիկներ չեն գալիս:

Թանգարանի տնօրեն Ռոզա Ղազումյանն այս հանգամանքը բացատրում է զբոսաշրջիկների անտեղյակ լինելու հանգամանքով:
Նա համոզված է, որ Լոռի այցելող շատ հյուրեր չգիտեն անգամ այս թանգարանի գոյության մասին: Ռոզա Ղազումյանն ասում է նաեւ, որ իրենց այցելուները հիմնականում դպրոցական կոլեկտիվներ են եւ դսեղեցի դպրոցականներ:

Թումանյանի տուն-թանգարանի համար ամենաակտիվ շրջանն աշունն է, որովհետեւ բազմաթիվ հյուրեր Հայաստանի տարբեր անկյուններից Լոռու մարզի Դսեղ գյուղ են գալիս` մասնակցելու արդեն ավանդական դարձած մի միջոցառման` Թումանյանական օրվան: Ամռանն էլ Թումանյանական հեքիաթի օրեր են անցկացվում, որոնք նպաստում են միջմշակութային կապերի զարգացմանը, -նշում է թանգարանի տնօրենը:
«Անկյուն+3» ՀԸ