Խուզարկություն բնակարանում
Ոստիկանության ամփոփագրից
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Երևանի Մարգարյան փողոցի 20 շենքի թիվ 35 բնակարանում. տանտերը՝ 1973 թ. ծնված Արման Ու.-ն, ներկայացրել է «BLOW» գազային ատրճանակ` փամփշտակալով` լիցքավորված 6 փամփուշտով, «ՏՕԶ-78» որսորդական հրացան` 4 փամփշտակալով` լիցքավորված 30 փամփուշտով, «ՍԱՅԳԱ-ՄԿ» որսորդական հրացան` փամփշտակալով` լիցքավորված 20 փամփուշտով, աղեղ` 2 նետով, գազային ատրճանակի 8 մմ տրամաչափի 83 փամփուշտ, «ՏՕԶ» հրացանի 5,6 մմ տրամաչափի 108 փամփուշտ, տարբեր տրամաչափի 9 փամփուշտ և 1 թուր:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
Բնակարանից, օժանդակ շինությունից և հողամասից
Հուլիսի 30-ին, ժամը 12.55-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները 1963 թ. ծնված Կամո Շ.-ին պատկանող բնակարանից, օժանդակ շինությունից և հողամասից հայտնաբերել են 19 կգ 400 գ կանեփի 24 բույս, մարիխուանա թմրամիջոցի նմանվող 7,1 գ չորացված զանգված, «Դիազեպամ»-ի 26 դեղահաբ, 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի 1 փամփուշտ և 1 դաշույն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ձեռնարկվում են միջոցառումներ Կամո Շ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Փեթակների գողը հայտնաբերվել է
Ապրիլի 28-ի գիշերը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արգավանդ գյուղի մի հողամասից 5 մեղվափեթակ են գողացել՝ պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, հանցագործությունը կատարելու կասկածանքով, իր տնից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Արմեն Վ.-ն, որը խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Գողոնն առգրավված է:
Արմեն Վ.-ն ձերբակալված է:
Վրաերթ Երևան-Գյումրի ճանապարհն
Հուլիսի 31-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոտքի կոտրվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա մի երիտասարդ:
Պարզվել է, որ նա վնասվածքն ստացել է Երևան-Գյումրի ճանապարհի 95-րդ կմ-ին՝ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
Մոտոցիկլետը բախվել է «Ժիգուլու»
Հուլիսի 30-ին, ժամը 19.30-ին, Երևանի Վ. Սարգսյան փողոցի թիվ 5 հասցեի մոտ մոտոցիկլետը բախվել է նույն վայրում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Բախվել է գերեզմանաքարերին
Հուլիսի 30-ին, ժամը 02.45-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Ղարիբջանյան խճուղու գերեզմանատան մոտ բախվել է գերեզմանաքարերին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Պատահար Արտաշատի խճուղում
Հուլիսի 30-ին, ժամը 20.30-ին, Արտաշատի խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-21101-110» և «ԳԱԶ-21» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21101-110»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Բախվել է մայթեզրին
Հուլիսի 30-ին, ժամը 05.15-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բախվել է մայթեզրին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հայտնաբերվել են հետախուզվողներ
Հուլիսի 30-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության ծառայողները Արարատ քաղաքի զբոսայգուց բերման են ենթարկել 1974 թ. ծնված Միշա Գաբրիելյանին, որը ս/թ հուլիսի 26-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
***
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 30-ին Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է ժամանել և կամավոր ներկայացել ոստիկանություն 1984 թ. ծնված Վահագն Մխեյանը, որը 2009 թ. նոյեմբերի 27-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
***
Հուլիսի 30-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Արման Մարտիրոսյանը, որը ՌԴ Կարաչաևո-Չերկեսիայի Հանրապետության Չերկեսկ քաղաքի իրավապահների կողմից 2010 թ. դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: