200 հազ մարդ լքել է Հալեպը
Հալեպում և նրա շուրջ մարտերը չեն դադարում։ Այսօր՝ վաղ առավոտից, ուժեղ հրաձգություն է գնում Էլ-Մայսար և Շեյխ -Նաջար թաղամասերի փողոցներում, ինչպես նաև այդ թաղամասերի հարևանությամբ գտնվող՝ համալսարանական ավանում և Բեբ էլ-Խադիդ հրապարակում։
Ռազմական ուղղաթիռները ցածր բարձրությամբ հսկում են Ֆիրդոուս, Անջար և Միշխեդ կվարտալները, սակայն օդային հարձակումների մասին լուրեր չեն հաղորդվում՝ տեղեկացնում է ITAR-TASS-ը։
Վերջին մեկ օրվա ընթացքում, Հալեպում զոհվել է ավելի քան 123 մարդ, քաղաքը լքել է 200 հազար բնակիչ։
«Սիրիայի ազատ բանակի» ներկայացուցիչ Աբու Ֆիրասը հայտնել է, որ ընդդիմադիրները փորձում են արգելափակել Հալեպի հարավային մուտքը, որպեսզի կառավարական ուժերին կտրեն մատակարարող գլխավոր անոթից։ Ֆիրասը հավաստիացրել է, որ իրենք վերահսկում են քաղաքի և նրա շրջակա տարածքների ավելի քան 60%-ը։
Իսկ ահա САНА գործակալությունը այլ տեղեկատվություն է տարածել, ըստ որի «կառավարական զորքերը շարունակում են հետապնդել և ոչնչացնել ահաբեկիչներին», որոնք թաքնվում են Հալեպում։ Ինչպես հայտնել է աղբյուրը՝ քաղաքի կենտրոնական Ջամիլիա թաղամասում ռազմական հատուկ գործողությունների արդյունքում ոչնչացվել է 11 ահաբեկիչ, իսկ Սաադալի ալ- Ջաբիրի հրապարակում սպանվել են ևս 6 ահաբեկիչներ։