Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանդիսատեսը ընտրում է հումորը

Հասարակություն

Վերջին 3 տարիների ընթացքում զգալիորեն աճել է և մշակութային միջոցառումների քանակը և հանդիսատեսի հաճախելիությունը»,- ասում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրեն Ժակ Հակոբյանը։

Նա ասում է , որ հատկապես լեցուն դահլիճներ են ունենում պոեզիայի երեկոների ժամանակ:

Նրա կարծիքը չեն կիսում, սակայն, դերասաններ Լալա Մնացականյանը և Սամվել Բաղինյանը:

«Փորձեր են արվում ձևավորելու այն դաշտը,որը հանդիսատեսին կկապի պոեզիայի աշխարհի հետ ,սակայն դեռ չի ստացվում»,-ասաց Լալա Մնացականյանը։

Հարցված համաքաղաքացիներից մի մասը այցելում էին համերգասրահ և թատրոն, մի մասը կամ չէին հետաքրքրվում կամ միջոցնեը չեն բավականացնում։
Տոմսերի արժեքը 1 000-ից 3 000 դրամ է։

Հակոբ Պարոնյանի անվան երաժտական կոմեդիայի թատրոնում հանդիսատեսի պակաս զգացել են միայն մայիս ամսին, գլխավոր ադմինիստրատոր Սուսաննա Կարապետյանը դա պայմանավորում է քննական շրջանի հետ։

Սակայն մայիսի սկզբին կայացած «Տարօրինակ միսիս Սեվիջը» ներկայացման 2 օրերին էլ ,իր իսկ խոսքերով, դահլիճում ասեղ գցելու տեղ չկար,քանի որ գլխավոր դերում օրերս կյանքից հեռացած Գալյա Նովենցն էր։

Հարցումներիցպարզ է դառնում ,որ մեր հայրենակիցներից մեծ մասը նախընտրում է երգիծական -հումորային ժանրի ներկայացումներ։