A
A
Երկրապահները կրկին մեկնել են Արցախ
Սկսվել է ԵԿՄ ավանդական ուխտագնացությունը Արցախ: Աշխատանքային խմբերը դեռեւս օգոստոսի 9-ից են մեկնել են Արցախ` ուխտավորների այցը նախապատրաստելու համար:
Օգոստոսի 15-ից Արցախ են մեկնել նաեւ մի շարք համույթներ, որոնք ելույթ են ունեցել արդեն Մարտակերտում:
Ի դեպ, մինչ Արցախ ժամանելը նրանք գիշերել են Գորիսի զորամասում, որտեղ եւս համերգ են տվել;
Առաջիկա օրերին համերգներ նախատեսվում են Ասկերանում, Մարտունիում, Հադրութում, Տող եւ Մեծ Թաղլար գյուղերում, Ստեփանակերտում:
Ուխտագնացության մասնակիցներն հանդիպելու են Արցախի տարբեր շրջանների բնակիչների հետ, ծաղիկներ են դնելու զոհված ազատամարտիկների հուշարձան-կոթողներին;
Վաղվանից ուխտավորներին կմիանա նաեւ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը: