Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է Սիրունյանի դուստրը

Հասարակություն
9379da2f37efcefc934f3e7d34cfa512

Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի դուստրը՝ Դիանա Սիրունյանը մահացել է: 16-ամյա աղջկա կյանքի թելը կտրվել է այսօր առավոտյան` ժամը 04:30-ին։

Ըստ մամուլի՝ երբ Սուրեն Սիրունյանի կնոջը հայտնել էին ամուսնու հանկարծամահ լինելու մասին լուրը, Դիանան վազել էր սենյակ ու միանգամից իրեն ցած նետել պատուհանից:

Դիանան չափազանց շատ է սիրել հորը եւ շատ կապված է եղել նրա հետ։

Երեկ տեղի է ունեցել Սուրեն Սիրունյանի հուղարկավորությունը: