A
A
Սփյուռքի համար դասագրքերն են տպագրվել
Հրատարակվել են Սփյուռքի մեկօրյա հայկական դպրոցների համար «Այբբենարան», «Արևմտահայերէնի դասագիրք. ընթերցարան 1» և «Արևմտահայերէնի դասագիրք. ընթերցարան 2» դասագրքերի փորձնական օրինակները՝ յուրաքանչյուրից 500-ական օրինակ։
Դրանք ուղարկվել են սփյուռքի ազգային վարժարաններ, հայկական մեկօրյա կրթական հաստատություններ: Դասագրքերի մշակմանը մասնակցել են արևմտահայերենի սփյուռքյան և հայաստանյան մասնագետները: Դասագրքերի տպագրությունն իրականացրել է «Զանգակ» հրատարակչությունը: Մեկամսյա փորձարկումից հետո առաջարկությունները, դիտողությունները հաշվի կառնվեն դասագրքերի վերջնական տարբերակները հրատարակման պատրաստելիս:
Այս մասին հայտնում է Սփյուռքի նախարարությունը։