Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեկտարներով խոտ է այրվում

Հասարակություն
82ecbc4e0373c3109397e66d62cdc5bc

Օգոստոսի 24-27 ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Կոտայքի մարզի Աբովյանի 3-րդ միկրոշրջանում ( թիվ 10 դպրոցի մոտ) այրվել է 1500 քմ, Եղվարդի «Դզի» կոչվող հանդամասում` 3 հա, Քաղսի գյուղում` 1000 քմ, Առինջ գյուղում` 8000 քմ, Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղի մոտ` 5000 քմ, Մուղնի գյուղի կիրճում` 10 հա խոտածածկ տարածք ու 2 ծառ, Բյուրականում (աստղադիտարանի մոտ)` 7 հա, Սյունիքի մարզի Կապանի օդանավակայանի մոտ` 8000 քմ, Երևանի Հրազդանի կիրճում («Թումո» ուսումնական կենտրոնի մոտ)` 1000 քմ, Մոլդովական փողոցում` 1000 քմ բուսածածկ տարածք:

Հրդեհները մեկուսացվել են և մարվել:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։