Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԻՆ. Հրդեհավտանգ իրավիճակ է

Հասարակություն
2162f47037bfe1c658a65c238eae47ff

Արարատյան դաշտում, նրա նախալեռներում, Սյունիքի և Տավուշի հովտային շրջաններում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։

Օգոստոսի 28-29-ը հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 30-31-ը և սեպտեմբերի 1-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Օդի ջերմաստիճանը 28-ին կբարձրանա 2-4, 30-31-ը կնվազի 7-8 աստիճանով: Երեկոյան ժամերին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Երևանում օգոստոսի 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: