A
A
Փորձել է նետվել Կիեւյան կամրջից
Օգոստոսի 27-ին, ժամը 14.16-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կիեւյան կամրջից մարդ է ցանկանում նետվել:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը՝ պարամեդիկով: Փրկարարների եւ շտապօգնության աշխատակիցների կողմից կանխվել է մոտ 35-37 տարեկան կնոջ ինքնասպանության փորձը:
Ներկայումս քաղաքացին գտնվում է ՃԿԿ օպերատիվ խմբի ավտոմեքենայի մեջ: