A
A
Ատոմակայանը կփակվի
Սեպտեմբերի 15-ից Մեծամորի ատոմակայանը չի գործի եւ կենթարկվի պլանային վերանորոգման։ Այս մասին այսօր «Ա1+»-ին հայտնեց ՀԱԷԿ-ի տնօրեն Գագիկ Մարկոսյանը։
Այս տարի Մեծամորի ատոմակայանի պլանային վերանորոգումը կտեւի բավականին երկար՝ 88 օր։
«Ընդհանրապես 4 տարին մեկ անգամ ատոմակայանը կապիտալ վերանորոգման է ենթարկվում:Այս տարի ռեակտորը պետք է վերանորոգվի»,- նշեց Գագիկ Մարկոսյանը։
Ատոմակայանը վերստին կգործի դեկտեմբերի 12-ից։