Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրացահայ ուսուցիչները վերապատրաստվեցին

Հասարակություն
9168b9d78d2f83c2e8f5a1a724b2e31a

Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարների կողմից ստորագրված հուշագրի համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է իրականացնել Վրաստանում գործող հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը:

Այս տարի վերապատրաստումը կազմակերպվել է բնագիտամաթեմատիկական առարկաների գծով: Վերապատրաստումն իրականացրել են ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի առաջատար մասնագետները, Վրաստանի Քութայիսի քաղաքի Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցում` օգոստոսի 16-ից 20-ը ներառյալ: Դասընթացներին մասնակցել են Վրաստանի հայկական դպրոցների մաաթեմատիկայի 28 և ֆիզիկայի 20` ընդհանուր թվով 48 ուսուցիչ: Դասընթացներն ավարտած ուսուցչներին կտրվեն համապատասխան վկայականներ:

Վերապատրաստման դասընթացներն առաջին անգամ կազմակերպվել են 2010 թվականին և ամենամյա պարբերականությամբ շարունակվում են մինչ այժմ: Նախորդ երկու տարիներին վերապատրաստվել է «Հայոց լեզու և գրականություն» , «Հայոց պատմություն» առարկաների և տարրական դասարանների 192 ուսուցիչ:

Այս մասին հայտնում է ԿԳՆ մամլո ծառայությունը։