Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիրտուալ փառատոն կանցկացվի

Հասարակություն
ff1a8155d41b3b8db80a8501af8eaac9

Սեպտեմբերից առաջին անգամ Հայաստանում մեկնարկում է Սոցիալական գովազդի վիրտուալ փառատոնը՝ «Կանաչաստան» ՀԿ-ի, Աուդիո-Վիզուալ Լրագրողների Ասոցիացիայի և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի համատեղ նախաձեռնությամբ:

Սոցիալական գովազդի վիրտուալ փառատոնը նպատակ ունի նպաստել որակյալ սոցիալական գովազդի մշակույթի ձևավորմանը և երիտասարդ մասնագետների ու քաղաքացիական ակտիվիստների հմտությունների զարգացմանը: Փառատոնն իրականացվում է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում։

«Սա ծրագիր է մեր քաղաքացիների համար, ովքեր անտարբեր չեն իրենց շրջապատող խնդիրների ու բացթողումների նկատմամբ, և պարզապես քննադատելու փոխարեն նախընտրում են բարձրաձայնել խնդիրներն ու առաջարկել դրանց լուծումները՝ օգտագործելով սոցիալական գովազդը որպես միջոց»,- ասում է Կանաչաստան ՀԿ տնօրեն Տիգրան Ճորոխյանը:

Ստեղծված է նաև Սոցիալական գովազդի վիտուալ փառատոնի առցանց հարթակ, որտեղ տեղադրվելու են սեմինարների տեսագրությունները և ուսումնական նյութերը, մրցույթին ներկայացված աշխատանքները և թեմային առնչվող այլ օգտակար տեղեկատվություն: www.socialadfest.am կայքի միջոցով ծրագիրը հասանելի է ոչ միայն նախաձեռնության մասնակիցներին, այլև հանրությանը: