Այրվել է ՌԴ քաղաքացու մեքենան
Օգոստոսի 28-ին, ժամը 07.46-ին Սպիտակի Այգեստան փողոցի 4-րդ տան մոտ այրվել է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.55-ին, մարվել` 17.57-ին:
Ամբողջությամբ այրվել են ՌԴ քաղաքացի Յուլյա Սևերովային պատկանող «ՎԱԶ- 21099» մակնիշի A540ВЕ197RUS պ/հ ավտոմեքենայի շարժիչի խցիկը և սրահը:
Հրդեհ ավտոմեքենայում
Օգոստոսի 28-ին, ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրիի Գործարանային փողոցի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՈՒԱԶ 69» մակնիշի O002УВ94RUS պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1990 թ. ծնված Իգոր Ռիգև) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Պատահարի հետևանքով հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.50-ին, մարվել` 20.54-ին:
Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Ի. Ռիգևին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Հրդեհներ` խոտածածկ տարածքներում
Օգոստոսի 28-29-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետության խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևան-Պտղնի ավտոճանապարհին այրվել է 1000 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին` 4 հա և Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում (գերեզմանատանը)` 1 հա խոտ:
Հրդեհները մեկուսացվել են և մարվել:
Այս մասին հայտնում է ԱՒՆ մամլո ծառայությունը։