Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղմթերք վաճառողին վրաերթի է ենթարկել

Հասարակություն
cf3f9b56ecb3c3799361c50e132fd47c

Օգոստոսի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Վրաստան ավտոճանապարհի 78-րդ կմ-ին դուրս գալով բանուկ մասից՝ բախվել է ճանապարհին կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ապա վրաերթի ենթարկել նույն վայրում գյուղմթերք վաճառող, 1955 թ. ծնված Մելինե Ավագյանին:

Վրաերթից հետո «Ֆորդ-Տրանզիտ»-ը բախվել է մոտակա բենզալցակայանի սյանը, իսկ վարորդը տուժողին թողնելով անօգնական` դիմել է փախուստի:

Մելինե Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 23.00-ի սահմաններում մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ «Ֆորդ-Տրանզիտ»-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:


Ուղեւորը տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 28-ին, ժամը 15.35-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Ծաղկաձոր քաղաքի Չարենցի փողոցում հարվածել է ճանապարհամերձ սալիկներին և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վրաերթ Կոմիտասի պողոտայում

Օգոստոսի 28-ին, ժամը 14.20-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայի թիվ 50 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Բախման հետևանքով 13-ամյա ուղևորը վնասվածքներ է ստացել
Օգոստոսի 28-ին, ժամը 18.10-ին, Երևանի Նանսենի փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21074»-ի 13-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հետախուզվողները հայտնաբերվեցին

Օգոստոսի 28-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի մոտից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Արմեն Կ.-ին, որը օգոստոսի 24-ից հետախուզվում էր գողության փորձի և առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու մեղադրանքով:

***
Օգոստոսի 28-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Լոռու մարզի Յաղդան գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արթուր Ղ.-ին, որը օգոստոսի 17-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

***
Օգոստոսի 28-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1966 թ. ծնված Կամո Բ.-ին, որը օգոստոսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի (առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը) և 266 հոդվածի 4-րդ մասի (իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը ուսումնադաստիարակչական հաստատությունում, զվարճանքի կամ հանդիսադիր վայրում կամ հաստատությունում) մեղադրանքով:

***
Oգոստոսի 28-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Ախուրյանի և Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Հարություն Պ.-ին, որը օգոստոսի 24-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։