Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եկեղեցու գմբեթը կվերանորոգվի

Հասարակություն
736f1fd2436fa58f25b8c0c1486c76c1

Ախթալայի «Սուրբ Մարիան Աստվածածին» եկեղեցու գմբեթը վերակառուցվելու է։ 2011թ.ին մի քանի ամիս շարունակ Մշակույթի նախարարության ներկայացուցիչներն համապատասխան աշխատանքներ են իրականացրել եկեղեցու տարածքում, ուսումնասիրել և հաշվել են եկեղեցու գմբեթի մնացած քարերը։

«Կաթողիկոսին կից ճարտարապետների խորհուրդն արդեն իսկ հաստատել է նախագիծը և առաջիկայում՝ մրցույթ հայտարարելուց հետո, կսկսվեն շինարարական աշխատանքները»,- ասաց Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը։

Գմբեթի նորոգման համար ծախսվելու է 257 մլն. 500 հազար դրամ։ Շինարարական աշխատանքները տևելու են 2 տարի։

«Սա նաև լուրջ հնարավորություն է, որ համայնքն ու տարածաշրջանը ևս մեկ անգամ ճանաչվի ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս»,- նշեց Ախթալայի քաղաքապետը։